ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ձգտում առանձին հանդիպում ունենալ Փաշինյանի հետ. «Հրապարակ»
08:40, 21.10.2020 | mamul.am
6193 | 0

«Չնայած Նիկոլ Փաշինյանն այս օրերին տարբեր հանդիպումներ է ունենում ընդդիմադիր ուժերի հետ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, անգամ իր կողմից մերժված ՀՀԿ-ի հետ է հանդիպել, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ցանկանում է առանձին հանդիպել Փաշինյանի հետ։

Մի քանի ԲՀԿ-ականներ պաշտոնապես դիմել են վարչապետի գրասենյակ՝ հանդիպում խնդրելով, սակայն որոշ ԲՀԿ-ականներ դեմ են սրան՝ կարծում են, որ առանձին հանդիպման իմաստն ու կարիքը չկա։

Կառավարությունից, սակայն, մի քանի օր է՝ անպատասխան են թողել ԲՀԿ-ականների դիմումը՝ առանձին հանդիպում կազմակերպելու վարչապետի հետ։ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չհերքեց, որ ցանկանում են առանձին հանդիպել վարչապետի հետ։ «Այո, դիմել ենք, սակայն առայժմ պատասխան չենք ստացել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր