ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ետևում պատ է. լույսը միայն առջևում է». Սյուզաննա Սիմոնյան
09:10, 21.10.2020 | mamul.am
4811 | 0

ՀԽ-ի նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ բողոքում եք, որ զոհեր ենք տալիս, սիրելի կանայք, նաև ասեք, թե ինչ եք առաջարկում։ Կա՞ այլ առաջարկ, սիրելիներս, թե՞ դեռ չենք հասկացել, որ այլ ելք, քան կռվելն է, չունենք։ Իմ սիրտն էլ է մղկտում, ես էլ բոլոր գրառումներս արցունքներս խեղդելով եմ անում, լինում են պահեր, երբ շատ հուսահատվում եմ, բայց գրելիս աշխատում եմ դա չցուցադրել, որպեսզի ձեզ չհուսահատեցնեմ։ Սա է իրավիճակը այսօր, և պետք է սովորենք հաշվի նստել իրականության հետ։ Ուժ և համբերություն ձեզ։ Չկա այլ ելք քան կռվելն ու հաղթելն է։ Ետևում պատ է։ Լույսը միայն առջևում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր