ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մեր պատերազմն ա՛յլ արժեհամակարգով ապրող հասարակություն ունենալու համար է». Արծրուն Պեպանյան
09:41, 21.10.2020 | mamul.am
3692 | 1

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞րն է մեր պատերազմը

Իրականում սա պատերազմ չէ, այլ ճակատամարտ: Հերթականը:

Մի ճակատամարտում կարող ես առաջ գնալ, մյուսում՝ նահանջել: Մի դեպքում խանդավառվում ես (հաճախ՝ չափից դուրս), մյուս դեպքում՝ հետևություններ անում՝ վերջնական պատերազմը հաղթելու համար:

Այդ դեպքում ո՞րն է մեր պատերազմը:

Այս հարցի պատասխանը գտնելու համար ետ գնանք մեր պատմության վրայով, հասնենք մինչև մեր ազգի ծնունդին: Ինչ ենք տեսնում: Տեսնում ենք, որ մեր ծնունդը պատերազմով է եղել: Իսկ ինչու էինք պատերազմում և ում դեմ:

Պատերազմում էինք այն ժամանակվա աշխարհում եղած հակամարդկային արժեհամակարգի դեմ և մենք մեր սեփական պատկերացումներն ունեինք աշխարհի կյանքը կազմակերպելու մասին:

Ու Հայկից սկսած հազարավոր տարիներ մենք ճակատամարտեր ենք մղել աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումը հաստատելու, պահպանելու, տարածելու համար: Պատահել է՝ մեծ ճակատամարտեր ենք շահել, պատահել է՝ մեծ զիջումներ ենք ունեցել, բայց և նույնիսկ վերջիններիս դեպքերում, արդեն առանձին անհատների միջոցով, շարունակել ենք աշխարհին մեր պատկերացումները ներկայացնել:

Մեր պատերազմն ա՛յլ արժեհամակարգով ապրող մարդկային հասարակություն ունենալու համար է՝ միսիա, նախասահմանված ի վերուստ: Եվ այսօրվանն ընդամենը մեր հերթական ճակատամարտն է, որում կոփում ենք մեզ և հիմք ստեղծում մեր մեծ պատերազմի հաջողության համար: Իսկ այդ մեծ պատերազմը մենք չտալ չենք կարող, քանի որ դա մեր ճակատագիրն է: Այնպես որ, եթե Հայ ես ծնվել, ուրեմն՝ մեծ, սրբազան պատերազմի մարտիկ ես»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր