ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լուսադեմին Մարտակերտը նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱՀ ԱԻՊԾ
10:10, 21.10.2020 | mamul.am
10718 | 0

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր