Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 508.21, EUR 605.94, RUB 6.70, GBP 678.82
+2 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արմեն Սարգսյանը մեկնել է Բրյուսել
10:40, 21.10.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:

Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը:

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր