ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար
17:20, 21.10.2020 | mamul.am
9176 | 0

Կանադայում բնակվող հայ նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը Տորոնտոյում ակցիա է անցկացրել: Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում պարաններ է կախել՝ «արյունոտ» հագուստներով։
«Մենք բոլորս բախտավոր ենք, որ ապրում ենք խաղաղ երկրում՝ Կանադայում, բայց հարմարավետությունն ու ազատությունը կարող են ժամանակավոր լինել։ Այսօր աշխարհի մյուս ծայրում՝ Հայաստանում և Արցախում մարդիկ են զոհվում։ Միջազգային հանրությունը, չգիտես ինչու, որոշեց աչք փակել Թուրքիայի և Ադրբեջանի՝ մարդկանց սպանելու որոշման վրա։
Արյունոտ հագուստի այս ակցիան ցույց է տալիս, որ պատերազմը փոխել է առօրյա կյանքը, իսկ արյունոտ հագուստի լվացքը դարձել է Ղարաբաղի ողբերգության խորհրդանիշը»,- ասել է ակցիայի հեղինակ Մարիամ Մուղդուսյանը։

«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար
«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար
«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար
«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար
«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար
«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար
«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար
«Արյունոտ լվացք»՝ Կանադայի լռությունը կոտրելու համար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր