ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ պետք է ընդհանրապես որևէ բան քննարկենք այս թշնամու հետ». Հայկ Մարտիրոսյան
17:30, 21.10.2020 | mamul.am
5654 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ մեզանից որևէ մեկը մտածե՞լ է երբևէ՝ ինչո՞ւ մենք պետք է ընդհանրապես «Արցախի հարցը» կարգավորենք: Ինչո՞ւ պետք է ընդհանրապես երբևէ բանակցենք: Ինչո՞ւ պետք է ընդհանրապես երբևէ որևէ բան քննարկենք այս թշնամու հետ:

Որովհետև երեսուն տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ մի օր բարիդրացիություն և բարեկամություն անելու համար անհրաժեշտ է անպայման նախ խնդիրը «կարգավորել» և հասնել Ադրբեջանի կողմից նույնպես ընդունելի լուծմա՞ն: Իսկ մենք տեղյա՞կ ենք, որ քսաներորդ և քսանմեկերորդ դարի տարածքային, էթնիկ կամ միջպետական կոնֆլիկտների բացարձակ մեծամասնությունը «կարգավորված» չէ և տասնյակ տարիներ անգամ բանակցային որևէ պրոցես չկա՞: Իրականում այդպիսի պրոցես վերջին տաս տարում եղել է թերևս գուցե միայն Հայաստանում: Ինչո՞ւ: Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմից մեր ուղեղների լվացումն ու խորքային ինդոկտրինացիան անմահ են:

Եվ այդպես մենք լիքն ենք վճռականությամբ, որ եթե ոչ այսօր՝ պատերազմի ժամանակ, ապա՝ գոնե անպայմանորեն հետո՝ դրանից հետո, մենք պետք է անպայման այս թշնամու հետ որևէ բան՝ թեկուզ մեզ ձեռնտու բան պայմանավորվենք: Ավելի մեծ խելագարություն՝ հասարակական մի քանի սերնդի մակարդակով՝ դժվար է պատկերացնելը:

Եվ որպեսզի սկիզբ դնենք մեր ինքնամաքրմանը՝ առա՛յժմ պարտավոր ենք հաղթել:

Հետո մնացածը կանենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր