ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Սա այլևս պատերազմ չէ տարածքների համար, այլ հայ ժողովրդի պայքարն է հանուն գոյատևման». Մելքումյանի ելույթը՝ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում
17:45, 21.10.2020 | mamul.am
5108 | 0

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ելույթն այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալի և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոյի նախաձեռնությամբ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ.
«Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ սանձազերծել է ռազմական ագրեսիա:
Հակամարտության գոտում ագրեսորները ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները: Կան բազում զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, օգտագործվում են միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային ռումբեր, բազմաթիվ փաստեր ապացուցում են, որ Թուրքիան իսլամիստ ահաբեկիչներ է ներգրավել համակամարտության մեջ:
Ավերվում են նաև պատմամշակութային հուշարձաններ. ռմբակոծվել է Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին:
Սա այլևս պատերազմ չէ տարածքների համար, այլ հայ ժողովրդի պայքարն է հանուն գոյատևման:
Սա նաև հակաահաբեկչական պատերազմ է:
Մենք բոլորս դեմ ենք ահաբեկչությանը:
Մենք բոլորս պայքարում ենք հանուն խաղաղության, հանուն կայունության ոչ միայն տարածաշրջանում, այլև՝ ամբողջ աշխարհում:
Ուստի միջազգային հանրությունը պետք է անի հնարավոր ամեն բան՝ կանգնեցնելու համար այս բարբարոսական ագրեսիան, հստակ գնահատական տա այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր