ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ռազմական դրության ժամանակահատվածում պետությանը հանձնվող ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ-ից ազատվեց հարկերից
18:00, 21.10.2020 | mamul.am
3178 | 0

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվեն ԵԱՏՄ անդամ երկրներից՝ ՊՆ-ին, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարությանը հանձնելու նպատակով ներմուծած ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների հարկային պարտավորություններից:
Նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ:
Այսպես, սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող, Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում ՊՆ-ին, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարությանը հանձնելու դեպքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր