ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան զոհ և տուժածներ
19:50, 21.10.2020 | mamul.am
5913 | 0

Հոկտեմբերի 21-ին, ժամը 14:36-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Հ․, ծնված 1986 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ուղևորը տեղում մահացել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Արտյոմ Հ․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները մյուս ուղևոր Դավիթ Ա․-ին (ծնված 1961 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր