ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կան դիվերսիոն խմբեր, որոնք փորձում են ամեն կերպ ներթափանցել ինչ-որ բնակավայրեր». Ա. Հովհաննիսյան
21:05, 21.10.2020 | mamul.am
8383 | 0

«Երեկ Ադրբեջանը տվյալներ և տեսանյութեր հրապարակեց, որ Զանգելանում են, կա՞ն խմբեր, որոնք էլի մտնում, դուրս են գալիս բնակավայրեր, թե՞ կանոնավոր զորքեր են տեղակայված այդ ուղղությամբ», ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է «Սիվիլնեթ»-ի լրագրողը:

Ի պատասխան Հովհաննիսյանն ասել է. «Կան էդպիսի դիվերսիոն խմբեր, որոնք փորձում են ամեն կերպ ներթափանցել աջ ու ձախ, ինչ-որ բնակավայրեր, դրանք կլինեն արդեն գործող, թե նախկինում մնացած բնակավայրեր, որոնք չէին գործում, ստեղծել խուճապ, սեփական հանրությանը կերակրել հաղթանակի միֆերով, մեր հասարակության վրա ազդելով, որ առաջ են եկել։ Առիթից օգտվելով՝ մեր ժողովրդին խնդրում եմ չտրվել էդ մանիպուլյացիաներին»։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ դա ԻԳԻԼ-ին բնորոշ մարտավարություն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Կան դիվերսիոն խմբեր, որոնք փորձում են ամեն կերպ ներթափանցել աջ ու ձախ». Ա. Հովհաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր