ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ադրբեջանական բանակը պարզապես կազմալուծված է». Կարեն Հովհաննիսյան
21:55, 21.10.2020 | mamul.am
7714 | 0

«Իմ կարծիքով՝ ադրբեջանական բանակը պարզապես կազմալուծված է»,- «Հանրային հեռուստաընկերության» եթերում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա մանրամասնել է, որ ադրբեջանական կողմն առաջին մարտերի ժամանակ մարտի դաշտ նետեց ամենամարտունակներին, ովքեր պետք է կատարեին մարտական խնդիրը մի քանի ժամվա ընթացքում, որը, սակայն, նրանց մոտ չի հաջողվել. «Այդ ամենամարտունակ ստորաբաժանումները պարզապես կոտորվեցին: Հետո եկան զորահավաքի տարբեր տարիքային խմբեր, որոնք փորձ չունեին. նրանց ուղղակի բռնել ու միանգամից բերել են ճակատ: Այդ առումով արդեն ադրբեջանական բանակը կազմալուծված է, չկա հրամանատարական կազմի հետ շարքայինի կապը»,- ասել է փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ադրբեջանական բանակը պարզապես կազմալուծված է». Կարեն Հովհաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր