ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Սկսում ենք նոր շարժում՝ «50 PLUS». «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
22:35, 21.10.2020 | mamul.am
7092 | 0

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց, որ հիմնադրամին փոխանցված գումարներն օգտագործվում են շատ կարևոր նպատակների համար՝ հումանիտար օգնության համար։ Նրա փոխանցմամբ՝ դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ։

Նա հայտնեց, որ հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվություն կտրամադրվի խաղաղության հաստատումից հետո, քանի որ այս պահին սխալ կլինի հրապարակել որևէ տեղեկատվություն:

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ սկսում ենք մի նոր շարժում: Այն անվանել ենք «50 PLUS»: Այս շարժումը հախուռն է սկսվել մեր տարբեր համայնքներում։ Մեր հայրենակիցները պահանջում են, որ ոչ միայն միանվագ օգնություն ուղարկեն ՀՀ, այլև գրանցվեն հիմնադրամի կայքում՝ ամեն ամիս որոշակի գումար նվիրաբերելով հիմնադրամին։ Պատկերացրեք, եթե այս շարժմանը միանա 1 միլիոն մարդ, ապա ամեն ամիս Հիմնադրամում կունենանք 50 միլիոն դոլար՝ եթե վերցնում ենք 50 դոլարը՝ որպես չափանիշ»,- ասաց Հ. Արշամյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր