ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքին տրամադրվելու է 120-160 հազար դոլար». Վարուժան Ավետիքյան
22:45, 21.10.2020 | mamul.am
11021 | 1

«Այս վերջին չորս տարվա ընթացքում ՀՀ-ում աշխատող ամեն ոք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին վճարել է 1000 դրամ։ Դրա շնորհիվ տարիների ընթացքում կուտակել ենք 60 միլիոն դոլար, որն ուղղվելու է այս պատերազմի ընթացքում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ ապահովելու նրանց, նրանց երեխաների, ծնողների արժանապատիվ կյանքը»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նա հայտնեց, որ յուրաքանչյուր զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքի տրամադրվելու է 120 հազար դոլարից մինչև շուրջ 160 հազար դոլար:

«Հատուցումները տրամադրում ենք երկու եղանակով․ առաջինը միանվագ վճարն է, որը տրամադրում ենք տվյալ ընտանիքին կամ հաշմանդամ դարձած զինծառայողին։ Տասը միլիոն դրամ, եթե զոհված է, անհայտ կորած է կամ առաջին կարգի հաշմանդամություն ունի, 5 միլիոն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Այնուհետև 240 ամիս շարունակ, բացելով հաշիվներ բանկերում, այդ հաշիվներին ենք փոխանցում գումարները՝ 100 հազարից մինչև 300 հազար դրամ։ Եթե զինծառայողը ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ հատուցում ենք կատարում»,- հայտնեց Ավետիքյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր