ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Քալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը
08:50, 22.10.2020 | mamul.am
9161 | 0

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքը միաձայն դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ ճանաչելով Արցախի անկախությունը և ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Ընդունված փաստաթղթով կոչ է արվում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց՝ Արցախի ազատությանն աջակցելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
Ֆաուլերի խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը, ով ներկայացրել է այդ հռչակագիրը, հայտարարել է, որ «էթնիկ հայերի դեմ հերթական ցեղասպան պատերազմի թեժ պահին Ֆաուլերը կանգնած է Արցախի կողքին»։

Քալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր