ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Ռուսներին պետք չէ, որ մենք պարտվենք, թուրքերին էլ պետք չէ, որ Ալիևը հաղթի». Ալեն Ղևոնդյան
23:45, 22.10.2020 | mamul.am
12973 | 0

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականության մեջ ռուսներին պետք չէ, որ մենք պարտվենք, թուրքերին էլ պետք չէ, որ Ալիևը հաղթի:
Երկուսին էլ պետք են այնպիսի համակշռելի վիճակներ, երբ առաջինի դերակատարումը ռեգիոնում չնվազի, իսկ երկրորդի ազդեցությունն Ալիևի վրա՝ ավելանա: Բարդ մեկտեղելի վիճակ է:
Երկրների ներքաղաքականի մասով պետք է հասկանալ, որ այդ սիգնալների ներքո են գործընցթացները զարգանալու: Կան անտեսանելի, երբեմն էլ շատ լավ տեսանելի միջակայքեր, որոնց ներքո են երկրների ներսում քաղաքական խաղերը գնալու:
Իսկ Իրանը ուշադիր հետևում է բոլորին ու փորձում հասկանալ այն նոր շեմը, որից հետ իր կարմիր գծերը կարող են հատվել, ու ինքն ստիպված նոր ծավալով կարող է մտնել խաղի մեջ...
Իսկ մնացած երկրների մասով ամենը կենացներ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր