Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին նախատեսված համերգը, որին մասնակցում են Պլասիդո Դոմինգոն, Յուսիֆ Էյվազովը և Աննա Նետրեբկոն, հարցականի տակ է: Այս պահին բանակցություններ են ընթանում ծրագրի փոփոխության շուրջ, քանի որ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն ցանկություն է հայտնել կրճատել զույգի մասնակցությունը գալա-համերգին: Մեծ թատրոնը խորհուրդ է տվել Էյվազովին՝ չխառնել արվեստի տաճարի հետ անձնական դրդապատճառները և չմիջամտել քաղաքականությանը։ |