ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Մի կողմ դնելո՞ւ եք Ձեր քաղաքական հակասությունները». լրագրողը՝ Գագիկ Ծառուկյանին
20:15, 22.10.2020 | mamul.am
6140 | 0

«Բոլորիցդ շնորհակալ եմ: Էսօր տեսնելով՝ պատերազմ ա, ամբողջ աշխարհի հայությունը՝ փոքրումեծ, բոլորի նպատակը հաղթանակն է, միասնությունը պետք է լինի ամեն մեկն իր մասով: Դա պետք է անենք, որ մեր բոլորի նպատակները իրականանան»,- դուրս գալով ԱԱԾ մեկուսարանից, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ մեկուսարանում ի՞նչ եք արել Արցախի համար, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Ինչ-որ պետք ա՝ մարդկանց տեղավորելով, աջակցելով, գումարային փոխանցումներ անելով, օգնելով, զանգելով... Արցախի նախագահի հետ կապի մեջ եմ մտել, ամեն ինչ էլ արել են, և դրանով չի սահմանափակվելու, դա շարունակական է»:

Հարցին՝ մի կողմ դնելո՞ւ եք Ձեր քաղաքական հակասությունները, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Այս պահին, ես իմ թիմակիցներին էլ եմ ասել, էսօր մի մարդու պես, չի կարող լինել որևիցե խնդիր, որ բոլորս այս վիճակից դուրս գանք, որից հետո մենք մեր տեսակետները կհայտնենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր