ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Պուտինը հիշեցրեց Սումգայիթի ջարդերի, միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի տարածքային կորուստների մասին
21:06, 22.10.2020 | mamul.am
22320 | 0

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն սկսվել է հայերի նկատմամբ իրականացված հանցագործություններից, այս մասին հայտարարեց Վլադիմիր Պուտինը՝ հեռավար ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նստաշրջանում: «Այս համակարտությունն սկսվել է ոչ որպես պարզապես միջպետական հակամարտություն ու պայքար տարածքների համար: Այն սկսվել է էթնիկ հակամարտութունից: Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ ընդդեմ հայ ժողովրդի»,- ասաց Պուտինը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ «նման իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսված է, չի կարող հարատև լինել»: «Երկար տարիներ մենք առաջարկել ենք ճգնաժամի կարգավորման տարբեր եղանակներ, որպեսզի կարգավորենք իրադրությունը պատմական երկարաժամկետ հեռանկարում: Ինչ-որ պահի թվաց, որ ահա ևս մի քիչ, և մի քայլ, և մենք լուծումը կգտնենք: Ցավոք, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք մի հակամարտություն՝ իր վատագույն տարբերակով: Եվ դժբախտությունը կայանում է նրանում, որ զոհվում են մարդիկ»,- ասաց Պուտինը:

«Վալդայ» ակումբի նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր