ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սա Թուրքիային պատային դրության մեջ դնելու միջոց է». Գոռ Աբրահամյան
23:25, 22.10.2020 | mamul.am
6812 | 0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈԵԱՀԿ ՄԽ համանախագահող 3 երկրներից 2-ը՝ Ֆրանսիան և Ռուսաստանը շատ թափանցիկ կերպով ձևակերպեցին Ադրբեջանի երկընտրանքը. կամ գնում ես բանակցությունների, կամ ռազմական անիմաստ գործողությունները նրա կողմից շարունակելու դեպքում գործընթացը մտնում է Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման փուլ՝ հենց արցախահայության էքզիստենցիալ իրավուքնների պաշտպանության կոնցեպցիայով: Վ. Պուտինը պատահական չհիշեցրեց Սումգայիթի և Մարաղայի սպանդի, թերևս՝ ենթատեքստով նաև «Կոլցո» օպերացիայի մասին՝ որպես կոնֆլիկտի պատճառ, ընդ որում ՝ հատուկ շեշտելով, որ վերջինս բնույթով միջպետական չէ և տարածքային չէ: Իսկ Ֆրանսիան այս պահանջը ձևակերպել է խորհրդարան Արցախի ճանաչման բանաձևի ներկայացման տեսքով: ԱՄՆ-ի դիրքորոշումն ավեի որոշակի կդառնա պետքարտուղար Պոմպեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, թեև Վաշինգտոնից հնչող նախնական ուղերձները հայկական դիրքերից վատը չեն:
Սա Թուրքիային պատային դրության մեջ դնելու միջոց է: Բայց Թուրքիան նման դրությունից ճարպկորեն դուրս գալու հարուստ փորձ ունի: Եվ նման մի խաղաթուղթ Անկարան ունի. որն ամենևին բացառված չէ, որ խաղարկի և որի հնարավորությունից զրկելուն պետք է ուղղվեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և ՄԽ համանախագահող մյուս երկրների ջանքերը: Խոսքը վերաբերում է շատ անակնկալ կերպով, բոլորին փաստի առջև կանգնեցնելով Ադրբեջան զորամիավորումներ մտցնելուն: Այո, խելահեղություն է, բայց սա Էրդողանի ամենասիրած տրյուկներից է, որ հաջողությամբ կիրառել է Մերձավոր Արևելքում:
Ուղղակի պետք է հիմա ամեն ինչ անել դա բացառելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր