ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանաթուրքաահաբեկչական խմբավորումները կրկնում են քրդաբնակ շրջաններում իրականացվող մարտավարությունը». ռազմագետ
00:05, 23.10.2020 | mamul.am
7100 | 0

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակամարտությունների ուսումնասիրությամբ վաղուց եմ զբաղվում։ Հիմնական ուսումնասիրության առարկան Մերձավոր Արևելքն է, ինչպես նաև՝ մեր տարածաշրջանը։
Այսօր Արցախի Հանրապետության դեմ կռվող ադրբեջանաթուրքաահաբեկչական ռազմական խմբավորումների վարքագիծը չի տարբերվում երկար տարիներ Սիրիայում և Իրաքում քրդաբնակ շրջաններում իրականացվող մարտավարությունից։
Սկզբից զորք են բերում, այդ զորք բերելու գործընթացը ակտիվորեն տարածում են հիմնականում սոցցանցերով, այդպիսով ազդելով թիրախի հոգեբանության վրա։ Հետո գործի են դնում ահաբեկիչներին, ովքեր պարտավոր են ամեն գնով մարդ գլխատել և դա նկարահանել, որպեսզի կրկին այն սոցցանցերում տեղադրեն։ Այս դեպքում կապ չունի, թե արդեն զոհված մարդու են գլխատում, թե գերի ընկածի, կարևորը դաժանությունը ցուցադրեն։
Այս երկու գործոնների չաշխատելու դեպքում անցում են կատարում խմբակային հարձակումների բնակավայրերի վրա, որպես կանոն այս դեպքում ամեն գնով փորձում են ծայրամասային որևէ տուն հրկիզեն՝ կրկին տեսանկարահանելով և համացանցում տեղադրելուվ։
Այս ամենը, ինչ ասացի, ակտիվ կիրառվել է հատկապես Սիրիայի քրդաբնակ շրջաններում։ Այն բնակավայրերը, որտեղ եղել է կանոնավոր բանակ և կանոնավոր կամավորական ջոկատներ, որպես կանոն՝ այդ խմբավորումները շրջանցել են առաջին իսկ դիմադրությունից հետո։
Արցախում այսօր ևս կիրառվում է այս մեթոդը։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Վստահ եմ, որ այս պատերազմում ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ և մեր երկրին բերելու ենք երկարատև հաղթական խաղաղություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր