ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ֆրենկ Փալոնեն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ
09:45, 23.10.2020 | mamul.am
7212 | 0

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Ներկայացուցիչների պալատի՝ երկու կուսակցությունները ներկայացնող 30 անդամի հետ շրջանառության մեջ է դրել բանաձև, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Անչափ կարևոր է, որպեսզի Ներկայացուցիչների պալատը Արցախի և նրա ժողովրդի անկախ ապրելու նպատակը սատարելու հստակ ուղերձով հանդես գա, հատկապես, որ Մայք Պոմպեոն այսօր հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ»,- ասել է Ֆրենկ Փալոնեն։
«Միջազգային հանրությունը չափազանց երկար է տրվել ադրբեջանական և թուրքական ճնշումներին։ Քանի որ այդ արյունալի հակամարտությունը շարունակվում է, մենք կարծում ենք, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- հավելել է Փալոնեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր