ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Թրամփը հայտարարել Է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին
21:20, 23.10.2020 | mamul.am
11577 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդությանը, սակայն չի հայտնել՝ խոսել է արդյոք երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,- հայտնել են ծառայությունից:
Թրամփը հայտարարել է նաև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ բանակցությունների «դրական առաջընթացի» մասին։ «Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի, մենք կօգնենք նրանց»,- ասել Է Թրամփը լրագրողներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները գտնվում են Վաշինգթոնում, որտեղ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր