ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ստացվում է, որ հազարավոր մարդիկ գիտեն՝ ո՛ր բարձրունքը պետք է գրավել, ո՛ր զենքը կիրառել․․․». Արամ Աբրահամյան
09:05, 24.10.2020 | mamul.am
11753 | 2

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ միշտ զարմացրել է այն ինքնավստահ, անվերապահ տոնայնությունը, որով հազարավոր ֆեյսբուքահայեր գնահատում են ռամզական, քաղաքական կամ դիվանագիտական այս կամ այլ քայլը: Ստացվում է, որ հազարավոր մարդիկ գիտեն՝ ո՛ր բարձրունքը պետք է գրավել, ո՛ր զենքը կիրառել, ո՛ւմ հետ ինչպես բանակցել, ի՛նչ բաց նամակ է պետք գրել կամ չգրել: Ավելին՝ այդ մարդիկ վատահ են, որ կարող են հուշել այս կամ այն համաշխարհային լիդերին, թե որոնք են իր երկրի շահերը: Իմ համար միայն մի բան է անվերապահ՝ որ մենք հաղթելու ենք մեր վրա հարձակված թշնամուն: Մնացած հարցերն, իհարկե, կարելի է քննարկել, բայց... ոնց ասեմ... ավելի համեստ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր