«Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ առաջնորդը բանտային կյանքից, ինչպե՞ս են կալանավայրում վերաբերվել ընդդիմադիր առաջնորդին․ երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ «Ես անձամբ եմ այցելել մեկուսարան, տեսել եմ, թե պարոն Ծառուկյանն ինչպիսի բարձր տրամադրություն ունի, զրուցել եմ շուրջ 45 րոպե, և որևէ բացասական բան որևէ պաշտոնյայի կողմից պարոն Ծառուկյանն ինձ չի ասել։ Իր վիճակից, իր տրամադրությունից էլ է երևում, որ բոլորն իրեն հարգանքով են մոտեցել, որովհետև ինքը դրան արժանի է, և բոլորն էլ հասկանում են, որ այն մեղադրանքը, որը վերագրված է իրեն, ու այն բոլոր դատավարական գործիքները, որ կիրառվել են, ճիշտ չեն եղել, չեն համապատասխանել արդարությանը»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |