ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Արայիկ Հարությունյանի դիմումը ՌԴ նախագահին կընդուն­վի ի գիտություն և կքննարկվի․ Կ․ Զատուլին․ «Ժողովուրդ»
08:45, 24.10.2020 | mamul.am
16072 | 2

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդուն­վի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույ­ցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցե­րով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Հիշեց­նենք, որ երեկ Արցախի նախագահը դիմում էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գրել. «Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ու­նի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առ­նելով այդ ամենը' խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբե- ջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քա­ղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ», - ասված էր նամակում:

Զատուլինը մեզ հետ զրույցում նկատեց՝ Արցախը միջազգայնորեն չճանաչված պետու­թյուն է, չնայած ընդգծում է՝ հենց ինքը վաղուց ճանաչել է այն: «Իհարկե, Հայաստա­նի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից ճանաչված պե­տության, մեր դաշնակից երկրի ղեկավարն է, իսկ Արցախը, միջազգայնորեն չճա­նաչված միավոր է: ճիշտ է՝ ինձ համար ես վաղուց ճանաչել եմ այն, բայց Ռուսաստա­նը, Հայաստանը և այլ պետություններ չեն ճանաչել այն: Եվ դա, բնականաբար, խն­դիրներ է առաջացնում, որպեսզի ուղիղ պատասխան լինի: Իհարկե, այն կվերլուծվի, բայց ավել բան այս պահին ասել չեմ կարող»,- հավելեց նա:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր