ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թուրքիան 1200 հատուկ ջոկատային է տեղափոխել Արցախյան ճակատ. #Wargonzo
11:40, 24.10.2020 | mamul.am
21235 | 0

Թուրքիան 1200 հատուկ ջոկատային է տեղափոխել Արցախյան ճակատ։ Այս մասին հայտնում են Ստամբուլում Wargonzo-ի աղբյուրները:

Թուրքիան իր լեռնային զորքերից 1200-ին թուրքական Քրդստանից տեղափոխել է Բաքու, այնուհետև՝ ռազմաճակատ: Նրանք գործում են Արցախի լեռնային տարածքներում:

Թուրքիայից ժամանած զորքը փոխարինում է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն կարողանում դիմակայել լեռներում Արցախի բանակի և աշխարհազորայինների հետ առճակատմանը: Խոսքը հիմնականում հարավային ճակատի և Ջաբրայիլ-Հադրութ ուղղության մասին է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր