ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կանադական «Bombardier»-ը դադարեցնում է Թուրքիային մատակարարել ԱԹՍ-ի համար օգտագործվող շարժիչները
12:40, 24.10.2020 | mamul.am
9484 | 0

Կանադական «Bombardier Recreational Products»-ը դադարեցնում է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային, տեղեկացնում է CBC-ն:

Ընկերությունից հայտարարել են, որ միայն վերջերս են իմացել, որ շարժիչներն օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերի համար, և որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվում:

«Վերջերս մեզ տեղեկացրին, որ Rotax-ի (ավստրիական իր դուստր ձեռնարկությունը) որոշ շարժիչներ ներկայումս օգտագործվում են ռազմական անօդաչու թռչող սարքերում, և անմիջապես մանրակրկիտ հետաքննություն ենք սկսել: Միևնույն ժամանակ, մենք դադարեցնում ենք ավիաշարժիչների առաքումը անհասկանալի գործածությամբ երկրներ», - ասել է Bombardier Recreational Products-ի փոխնախագահ և խոսնակ Մարտին Լանգելիերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր