ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Երեկ Սիսիանի պանթեոնում միանգամից մի շարք էլ ավելացավ». Սրբուհի Գրիգորյան
13:35, 24.10.2020 | mamul.am
8792 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Սիսիանի պանթեոնում միանգամից մի շարք էլ ավելացավ։ 6 Զինվոր, ազգի պաշտպան....
Պանթեոնի ներքևի մասում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը...
Հենց դրա մոտ էլ միավորվեցին նրանք՝ հայրենյաց երիտասարդ պաշտպանները։ Երեքին իջեցրին Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, երեքին՝ մյուս կողմից բարձրացրին...
Խաչվեցին նրանց վերջին ուղիները երկրի վրա, որ այս պատերազմից հետո չխաչվի այլևս հայը...
Իսկ օդում էլի Սահյանի տողերն էին
Որսորդը չոքեց հողին,
Երամից մի հավք պակասեց,
Մի հանցանք ավելացավ,
Թեւավոր մի կյանք պակասեց:
Այս խղճի սով աշխարհում
Մի բաժին խղճմտանք պակասեց,
Իմ հոգու մեծ երազի
Տաճարից մի զանգ պակասեց...
Խոնարհումս...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր