ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
3 տասնյակ կոնգրեսականներ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ. ԱՀ ԱԳՆ
13:10, 24.10.2020 | mamul.am
7187 | 0

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է. «Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ՝ թե՛ Հանրապետական և թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև են ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ:
Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի շարունակվող հարձակումները Հայաստանի և Արցախի վրա, կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, ընդգծում է ԵԱՀԿ շրջանակում բանակցային գործընթացին Արցախի ուղղակի մասնակցության, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Արցախի միջև ճամփորդական և հաղորդակցության սահմանափակումների մեղմացման անհրաժեշտությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր