Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 506.98, EUR 607.41, RUB 6.66, GBP 676.92
+5 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երեկվա հայտնի նամակի մասին». Հրանտ Տեր-Աբրահամյան
03:05, 25.10.2020

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվա հայտնի նամակի մասին:
Պարզ է, որ ռազմական դրության պայմաններում ճիշտ չէ քննարկել դա մանրամասնորեն:
Բայց իմ խոսքը բուն նամակի մասին չէ, այլ երևույթի:
Ինչ-որ տեղ նույնիսկ ուրախ եմ, որ դա եղավ, ու որոշ չափով իրավիճակ լիցքաթափեց:
Խնդիրն այն է, որ պատերազմի առաջին օրվանից մեր հանրության մեջ գեներացվում է դրսից փրկություն կոչելու կարգախոսը: Գեներացվում է և կազմակերպված քարոզչությամբ, և զուտ զանգվածային հոգեբանության առանձնահատկություններով:
Հիմա, այս նամակից հետո, մենք հնարավորություն ունենք սթափ գնահատելու այս «գեներացիայի» գործնական նշանակությունը:
Իսկ գործնական նշանակություն չկա:
Պարզ պատճառով:
Առանց այդ էլ, Մոսկվան, որին կոչ է արվում դիմել, անում է, կարծես թե հնարավորը:
Նախ՝ բոլորս տեսնում ենք, որ հրադադար հաստատելու ռուսական փորձերն իրական են եղել: Տեսել ենք նաև դրանց տապալումը: Գիտակցում ենք նաև, որ տապալման պատճառը որտեղից է գալիս: Էլի փորձեր լինելու են խաղաղության հաստատման: Բայց, ով դեռ չի կորցրել սթափ դատելու ունակութունը, տեսնում է, որ կախարդական փայտիկով խաղաղություն հաստատել անհնար է:
Երկրորդ՝ զենքի և մնացածի հարցը: Չմանրամասնեմ՝ պարզ է:
Իսկ ավել ի՞նչ կարող է անել մի մեծ տերություն, որի բնական խնդիրն է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելը:
Ես այդպես էլ չհասկացա, ու կարծես, բացատրող էլ չեղավ, թե ի՞նչ են ավել պատկերացնում:
Ռուս-թուրքական պատերա՞զմ, որի հիմքերը չեն երևում, և որի թատերաբեմն, ի դեպ, դառնալու է ամբողջ Հայաստանը: Սա՞ ենք ուզում»:
Ռուս-ադրբեջանական պատերա՞զմ, որը վերածվելու է նույն ռուս-թուրքականի:
Ի՞նչ:
Չեմ ուզում նորից խորանալ, գրվել ու խոսվել է այս հարցի շուրջ:
Խնդիրն այն է, որ աանց հիստերիկաների, հանգիստ գնահատենք ու հասկանանք ոչ միայն մեր, այլև մեր դաշնակից և ոչ դաշնակից պետությունների տեսակետները, հնարավորությունները և կարողությունները:
Շնորհակալ լինենք եղածի համար:
Եվ անիրատեսական սպասումներով, նաև մեր նկատմամբ հարգանքը չկորցնենք: Ես վստահ եմ, ու տեսնում եմ, որ շատ ռուսներ և ուրիշներ, հենց հիմա մեծ հարգանքով հետևում են հայկական հերոսական դիմադրությանը: Եվ այսպես են կերտվում իրական դաշնակցային հարաբերությունները»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր