ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Եկեք իրար քննադատելու էներգիան իրար օգնելու էներգիայի փոխարինենք». Թ. Պողոսյան
16:40, 24.10.2020 | mamul.am
2959 | 0

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեկ անգամ չեմ կրկնել միտքը, որ մենք կարիք ունենք սովորելու ցանկացած խոսք, բանաձևում օգտագործված դարձվածք, ցանկացած տեղեկություն օգտագործել ի շահ մեզ, ինչքան էլ այն դուրեկան լինի մեր անձնական կարծիքին կամ ոչ։ Անձնականից վեր է պետք կանգնել ու մտածել մեր ընդհանուր՝ ազգային շահի մասին։
Մի մնացեք այլոց մեկնաբանությունների տակ, այլ զարգացրեք ձեր մեկնաբանությունը։
Ուրախ եմ, որ երեկվա նամակով ոչ միայն շնորհակալություն է հայտնվել Ռուսաստանի նախագահին նախօրեի պատմաքաղաքական խոսքի համար, այլև մեր ռազմավարական դաշնակցին, թշնամուն ու աշխարհին մի փոքրիկ ավելի խորն է ներկայացվել, թե տարածաշրջանում պատմականորեն ով ինչ առնչություն ունի։ Վստահ՝ լավ առիթ է, որ երեկվա Էրդողանի խոսքին, թե ինքը նույն իրավունքից է օգտվում, ինչ Պուտինը, տեղին էր հիշեցնել այն, ինչ նշված ա հայտնի նամակում։
Պետք է սովորենք օգտվել ինչպես խոսքի, այնպես էլ ստեղծված ցանկացած իրավիճակի հայկական մեկնաբանությունն առաջ տանել։ Իսկ դրա համար եկեք իրար քննադատելու էներգիան իրար օգնելու էներգիայի փոխարինենք։
Հիմա մենք էլ պետք է սովորենք ամեն ինչ մեկնաբանել ու ներկայացնել մեր օգտին։
Որովհետև մեր պատերազմը չի ավարտվել, իսկ մեր հաղթանակի գրավականը ազգային միասնությունն է։
Աստված պահապան մեր Հայրենիքին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր