ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, այլևս կասկած չկա». Կ. Հովհաննիսյան
08:05, 25.10.2020 | mamul.am
12009 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, և դրանում այլևս ոչ մի կասկած չկա։ Վստահ եմ, որ մի օր, մեր կողմից արձանագրված փաստերով, Բաքվի բռնապետին միջազգային հանրությունը դատապարտելու է, բայց ոչ թե մեր, այլ իրենց շահերից ելնելով։
Եթե որևէ միջազգային իրավապաշտպան, մարդու իրանվունքների հետ առնչություն ունեցող կազմակերպության ցույց տաք հայ ռազմագերիների տեսանյութը, որտեղ առնվազն երկու ռազմագերի ցավերի մեջ գալարվում են, բայց միևնույն է ասում են այն տեքստը, որն իրենց թելադրում և պարտադրում է մինչև ատամները զինված ահաբեկիչը, կասեն, որ ռազմական հանցագործություն է, և մարդու իրավունքների կոպտագույն խախտում։ Բայց միայն կասեն և կոչ կանեն, ավել՝ ոչինչ։ Այստեղից մեկ հետևություն։ Մենք ռազմական գործողությունները պետք է ամեն գնով տեղափոխենք ադրբեջանական դաշտ, վնաս հասցնենք ռազմական ենթակառուցվածքներին՝ այդ թվում էլեկտրականություն, կապ, հաղորդակցություն, և ամբողջ աշխարհին այդ կերպ պարտադրենք հարգել մեր իրավունքները․․․ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր