ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այսօր ևս չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական մեկ խումբ». Ա. Հովհաննիսյան
22:10, 24.10.2020 | mamul.am
8833 | 0

«Առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները. հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, կեսօրվա ընթացնքում սկսվել է հրետանային հուժկու փոխհրաձգություն: Կենտրոնական ուղղությունից դեպի հարավ ու Հադրութից համեմատաբար հյուսիսային կողմ, անտառների ու բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական մեկ խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են»,- հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել. «Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկա, փորձերը կանխվել են, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ»: Հովհաննիսյանն ասաց, որ այսօր, համեմատաբար, մեծ լարվածություն չի եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր