Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 511.25, EUR 622.14, RUB 6.88, GBP 689.17
+4 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ա. Հովհաննիսյանը՝ ռազմագերիների ու Ալիևի հայտարարության մասին
22:30, 24.10.2020

Դահլիճից Արծրուն Հովհաննիսյանին ուղղված հարցերից մեկը վերաբերում էր ռազմագերիների փոխանակմանը, մեր ռազմագերիների առողջական վիճակին, մյուսը՝ Ալիևի հայտարարությանը, ըստ որի «պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե առաջինը հայկական կողմը դադարեցնի կրակը»: «ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, ու եթե հաջողվի ռազմագերիների մասով պայմանավորվածություն ձեռք բերել, ապա առաջինը պաշտոնական կհայտնենք, եթե ոչ, ոչինչ չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, զարմանալի բան չեմ տեսնում՝ հերթական անգամ սլաքներն ուղղում է մեր ուղղությամբ»,- արձագանքեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր