Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին՝ Աբու Մուխսին ալ Մասրիին, որը ներառված էր ՀԴԲ-ի ամենահետախուզվող հանցագործների ցանկում: Այս մասին տեղեկատվությունը տարածել է Աֆղանստանի Անվտանգության ազգային վարչութունը: Մասրին ծնվել էր Եգիպտոսում 1958 թվականին: ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Քրիս Միլերը հաստատել է Մասրիի մահվան լուրը, որը ենթադրում է ահաբեկչական կազմակերպության արդյունավետության անկում: Ալ Մասրին «Ալ Քաիդա»-ում երկրորդ ներկայացուցիչն էր, նա սպանվել է Գազնի նահագում հատուկ գործողության ընթացքում:
|