ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ԱՀ ՊԲ
21:05, 25.10.2020 | mamul.am
4812 | 0

ԱՀ ՊԲ-ը հայտնում է. «Խորին երախտագիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ-ի կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է, և պարբերաբար իրականացվում է մատակարարում:

Խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար:

Անհրաժեշտության դեպքում ԱՀ ՊԲ-ը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր