ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Դիվերսիոն խմբեր, գրոհներ, հրետակոծություն. իրադրությունը ռազմաճակատում
22:20, 25.10.2020 | mamul.am
9880 | 0

Այսօր վաղ առավոտից ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները, ռազմաճակատում տիրող իրադրությունն է ներկայացնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիյանը: Հյուսիսում սկսվել է հրետակոծություն, որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք սակայն իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավում կատարվող մարտական գործողություններին:
Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ, Ավետարանոց և այլ գյուղերի հարակից անտառներում, մի քանի այլ գյուղերում, նկատվել են դիվերսիոն խմբեր, որոնց ոչնչացման աշխատանքները շարունակվում են: Որպես կանոն՝ նրանք մարտի չեն բռնվում, մեր ստորաբաժանումներին նկատելով փախուստի են դիմում: Հարավային ուղղությամբ, դեպի հյուսիս և դեպի արևմուտք Սանասարի ուղղությամբ հակառակորդը տասնյակ գրոհներ է ձեռնարկել, այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր