ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Ռուսական ավիահարվածների հետևանքով Սիրիայում ոչնչացվել է Թուրքիայից աջակցություն ստացող զինյալների ճամբարը
18:40, 26.10.2020 | mamul.am
9944 | 0

Ռուսաստանի օդատիեզերական ուժերն այսօր ավիահարվածներ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսում։ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը տեղեկություններ է հրապարակել ավիահարվածների հետևանքով զոհերի մասին, գրում է Syriahr.com-ը։

Նախնական տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է 21 զինյալ, վիրավորվել է ավելի քան 40 մարդ։

Almasdarnews.com-ն էլ հայտնում է, որ ավիահարվածների հետևանքով ավերվել է թուրքական ուժերի կողմից աջակցվող վերապատրաստման ճամբարը։

Ըստ երկրորդ աղբյուրի՝ սպանվել և վիրավորվել է Թուրքիայից աջակցություն ստացող ավելի քան 100 զինյալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր