ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Պետք է մեջտեղ բերել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը»․ Ա. Մարուքյան
19:00, 26.10.2020 | mamul.am
3888 | 0

Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարուքյանի խոսքով` հանձինս Թուրքիայի և Ադրբեջանի, մենք գործ ունենք ցեղասպան պետությունների հետ: «Պետք է մեջտեղ բերել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը: Թուրքիայի պարագայում դա ակնհայտ է. Հայոց ցեղասպանության իրագործումը, այնուհետև մշակութային եղեռնը… Վերջին դրսևորումներից եղավ 2014-ի մարտի 21-ին՝ նույն այս ահաբեկչական խմբավորումների միջոցով իր տարածքից հարձակում գործելը Քեսաբի վրա: Սա մի կողմից ապացուցում է այն հանգամանքը, որ Թուրքիան ահաբեկիչների հետ մշտապես գործակցող պետություն է և նրանց օգտագործում, հատուկ ուղղորդում է հայ բնակչության դեմ: Հիմա այդ նույն ահաբեկիչներին տեղափոխում է ԼՂ հակամարտության գոտի»,- ասուլիսի ժամանակ շեշտեց պատմաբանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր