ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Շուտով կհրապարակվի ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման շուրջ Իրանի նախաձեռնությունը»․ Զարիֆ
20:20, 27.10.2020 | mamul.am
9703 | 0

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Զարիֆը, երեկ անդրադառնալով հոկտեմբերի 21-ին երկրի հյուսիս-արևմտյան սահմաններ փոխարտգործնախարարի այցին, ասել է, որ Իրանի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական նախաձեռնությունը կներկայացվի առաջիկա օրերին։
Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում հայտարարել է, որ ներկայումս ԱԳ նախարարի տեղակալը գտնվում է Արևելյան Ադրբեջանում՝ քաղաքական հարցերով, և շուտով ուղևորվելու Է Բաքու, Մոսկվա և Երևան:
Ըստ նրա, Իսլամական Հանրապետությունը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հավանությամբ, կազմել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջնական կարգավորման ծրագիր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր