ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իրանը պատրաստ է միջնորդ լինել հակամարտության լուծման գործում». Քազեմ Ջալալ
01:50, 28.10.2020 | mamul.am
7615 | 0

Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Մեր նախագահը, մեր արտաքին գործերի նախարարը բանակցություններ են անցկացրել երկու կողմերի հետ, և հայտարարել են, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել հակամարտության լուծման գործում»- ասել է նա «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր