ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Լավրովը Չավուշօղլուին հայտարարել է, որ Ղարաբաղում օտարերկրյա զինյալներ չպետք է լինեն
02:00, 28.10.2020 | mamul.am
9539 | 1

Լեռնային Ղարաբաղում պատերազմի մեջ օտարերկրյա զինյալների ներգրավումն անթույլատրելի է։ Այս թեզը հայտնել է ռուսական կողմը՝ Թուրքիայի հետ բանակցություններում: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Քննարկվել են Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմները։
Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ Մոսկվան և Անկարան «ընդգծել են խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների շրջանակներում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել:
«Հատուկ նշվել է ճգնաժամի միջազգայնացման անթույլատրելիությունը՝ օտարերկրյա զինյալների ներգրավման հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր