Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 511.25, EUR 622.14, RUB 6.88, GBP 689.17
0 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ «Ժողովուրդ»
08:15, 28.10.2020

«Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1600-ով՝ հասնելով 80 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք: Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել երկարաձգել դպրոցների աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ:

Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Դա են վկայում նաև այն հայտարարությունները, որոնք ամեն օր արվում են՝ ցույց տալով, թե ինչ վիճակում են առողջապահական համակարգն ու մահճակալային ֆոնդը: Այնինչ այս ընթացքը պետք է օգտագործվեր առկա բացերը լրացնելու և կորոնավիրուսի երկրորդ ալիքին պատրաստվելու համար:

Նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր. «Covid-19 սպասարկող այս պահին ունենք ծավալված 2315 սովորական մահճակալ և 281 վերակենդանացման մահճակալ: Այսինքն՝ դա մոտավորապես 2600 մահճակալ է և կավելանա մի փոքր էլ, շատ փոքր բժշկական կենտրոններում՝ միգուցե մինչև մոտ 200, և, հավանաբար, դրա վրա կանգ կառնի, քանի որ պարզապես ֆիզիկապես հնարավոր չէ ավելացնել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր