«Վերջին շրջանում մերձավորարևելյան տարածաշրջանում Թուրքիան անընդհատ խնդիրներ է հարուցում՝ փորձելով ընդլայնել իր ազդեցության գոտիները։ Դա պայմանավորված է նրանով, որ Անկարան իր մետաստազները տարածել է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Ադրբեջանում և անգամ Սոմալիում։ Քանի որ միջազգային հանրությունը վճռական տրամադրված չէ թուրքական հավակնությունները զսպելու ուղղությամբ, ապա Թուրքիան ոչ միայն հետ չի կանգնում իր պանթուրքական պլաններից, այլև ժամանակի ընթացքում Անկարայի ախորժակն ավելի է բացվում։ Միջերկրական ծովի արևելյան հատվածի՝ էներգետիկ պաշարներով հարուստ և տրանզիտային կարևոր նշանակություն ունեցող մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր նկրտումներով և Լիբիայում իր ազդեցությունը տարածելու ձգտումներով Թուրքիան բացահայտ հակամարտության մեջ է մտել Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի հետ։ Ընդ որում, Լիբիայի հարցում Թուրքիան մտադիր է ոչ միայն վերահսկողություն հաստատել Լիբիայի էներգետիկ ռեսուրսների վրա, այլև Լիբիան օգտագործել որպես ցատկահարթակ Աֆրիկայում Ֆրանսիայի նախկին գաղութներ հանդիսացող երկրներ, մասնավորապես մահմեդական մեծամասնություն ունեցող Նիգեր և Չադ ներթափանցելու համար։ Այս համատեքստում Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է թուրքական շահերին համապատասխան խաղարկել նաև կրոնական գործոնը՝ իրեն ներկայացնելով որպես մահմեդականների շահերի հիմնական պաշտպան։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |