Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 506.98, EUR 607.41, RUB 6.66, GBP 676.92
0 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ուշագրավ փաստեր. հայտնի է, թե ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում` հայերի դեմ կռվելու․ «Ժողովուրդ»
08:45, 28.10.2020

«Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար, որը Թուրքիայի նվազագույն աշխատավարձից ցածր է, և նրանց ուղարկում են կռվելու Ադրբեջանի համար ամենավտանգավոր տարածքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշում է լրագրող Անհար Կոչնևան:

Նա ուկրաինուհի լրագրող է, որը առևանգվել էր Սիրիայում իսլամիստների կողմից դեռ 2012 թվականին երկրում կատարվող իրադարձությունների ժամանակ, երբ, որպես լրագրող, լուսաբանում էր այն և կարողացավ ներկայացնել, թե ինչ իրավիճակ է Սիրիայում:

«Ես գիտեմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իդլիբից է վարձկաններ ուղարկում Ադրբեջան: Երբ Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրի Իդլիբը, այնտեղի բոլոր հանցագործները կփախչեն Թուրքիա: Իսկ նրանք Էրդողանին այնտեղ պետք չեն, այդ պատճառով նա նրանց մի մասին Լիբիա է ուղարկել, մի մասին՝ Ադրբեջան: Որքան շատ այնտեղ մահանան, այնքան ավելի քիչ Թուրքիա կգնան»,- նկատեց նա:

Հավելենք, որ օրեցօր նոր տվյալներ են ի հայտ գալիս սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու մասին, սակայն Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել այն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր