Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 508.21, EUR 605.94, RUB 6.70, GBP 678.82
+3 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Գլենդելը ճանաչեց Արցախի անկախությունը
09:55, 28.10.2020

ԱՄՆ Գլենդել քաղաքը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ կոչ անելով Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին նույնն անել։ Այս մասին հայտնում է ANCA Glendale-ը։

Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:
«Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:
Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը․․․»,- ասված է բանաձևում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր