Ռուսաստանը, Չինաստանն ու մյուս բոլոր երկրները նախանձում են ամերիկյան սպառազինություններին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վիսկոնսին նահանգում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև։ «Մենք ներդրել ենք 2,5 տրլն դոլար ԱՄՆ Զինված ուժերի համար և ունենք աշխարհի լավագույն ռազմական տեխնիկան: Մեզ նախանձում է ամբողջ աշխարհը՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ Մենք ունենք լավագույն ռազմական տեխնիկան, որն արտադրվել է ԱՄՆ-ում»,- ասել է նա: |