ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացրել է համազգային հանգանակության աշխարհագրությունը
12:40, 28.10.2020 | mamul.am
4767 | 0

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Նշվում է, որ 150 միլիոն դոլարի հանգանակության մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ԱՄՆ-ից հանգանակված գումարներին՝ 45․3 տոկոս։ Հայաստանի Հանրապետությունում հանգանակվել է ընդհանուր գումարի 33․3 տոկոսը։ Հանգանակության ծավալով երրորդը Ռուսաստանի Դաշնությունն է` 10․7 տոկոսով։

Ծավալով չորրորդն ու հինգերորդը Ֆրանսիան ու Գերմանիան են՝ համապատասխանաբար՝ հանգանակության 2․9 ու 1․0 տոկոսով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր