ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Տղերքը կյանքի ու մահի կռիվ են տալիս ու չեն տրտնջում, մի դիմակ կրելն ի՞նչ ա, որ չեք անում». Աշոտ Սարգսյան
14:25, 28.10.2020 | mamul.am
5734 | 0

ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչքան էլ ցավալի չլինի պետք է ասեմ, որ ոչ մի խնդրանք ու կոչեր չեն օգնում, այսօր ևս 2241 կորոնավիրուսային հիվանդության դեպք: Էլ չգիտեմ ոնց բացատրեմ, որ հիվանդանոց տեղափոխման համար հերթեր են, որ այդ մահճակալները պետք է հիմա ծառայեն վիրավոր զինվորների համար: Տղերքը կյանքի ու մահի կռիվ են տալիս ու չեն տրտնջում, մի դիմակ կրելն ի՞նչ ա, որ չեք անում կամ սոցիալական հեռավորություն չեք պահում... Հասկացեք, որ բուժանձնակազմն էլ է հյուծվում, մի մասը տարբեր բժշկական հաստատություններ են մեկնել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում՝ զինվորների կողքին լինելու համար: Պատկերացնո՞ւմ եք, զինվորն էլ հրաման կատարելու փոխարեն ասի՝ բայց կարծում եմ ավտոմատով կրակելը չի օգնում, կամ՝ կարծում եմ, որ այս դիրքը թողնենք՝ մեզ վտանգ չի սպառնում: Տղերքը լուռ ենթարկվում են հրամանի ու պաշտպանում հայրենիքը: Էլ ո՞նց ասենք, ո՞նց բացատեք, որ այս ամենը հասկանալի լինի: Ու խնդրում եմ, մի ասեք, թող հսկեն, հսկողների մի մեծ մաս ռազմաճակատում է, սենց ենք մենք պահում թիկունքը՞: Պետք ա ամեն մեկս գիտակցենք, որ այս պահին վարակվելը ծանրաբեռնում է հիվանդանոցները, որոնք պետք են վիրավորներին:
Կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն ու ախտահանեք ձեռքերը, շատ հեշտ ու պարզ բանաձև է կանխարգելման համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր